Campaign: Կրթություն Վիքիպեդիայով

«Կրթություն Վիքիպեդիայով» նախագիծն այն մասնակիցների համար է, որոնք ուզում են ինքնակրթվել և կրթել Վիքիպեդիայի միջոցով, իրենց դասերը համալրել նոր և արդյունավետ տարբերակով և դառնալ Վիքիհամայնքի մի մասնիկ: Նախագծի շրջանակներում դասախոսները Վիքիպեդիան ներառում են իրենց ծրագրում, իրենց իսկ ուսանողների հետ միասին աշխատում թեմայի շուրջ հենց Վիքիպեդիայում: Դասախոսներին տրվելու է հոդվածների ցանկերի ընտրության լայն հնարավորություն: Գրանցվելիս հենց իրենք են ընտրում իրենց և իրենց ուսանողների համար Վիքիպեդիայի միջոցով դասավանդման տարբերակներից ամենահարմարը: